Բակո Սահակյանը մի շարք օրենքներ և հրամանագրեր է ստորագրել
Նմանատիպ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր’ նոյեմբերի 15-ին, մի շարք օրենքներ և հրամանագրեր է ստորագրել: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը սատարելու համար Նախագահ Սահակյանի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով են պարգեւ ատրվել Բոստոնի առողջապահության հարցերով զբաղվող Rx.Ante.Inc ընկերության մենեջեր (ԱՄՆ) Ջիմ Կալուստյանը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեքթը, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Անի Հարոյանը, իրավաբան, գրող (ԱՄՆ) Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, Սոցիալ – դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Վազգեն Քալտաքջյանը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շր ջանի շերիֆ Պիտեր Քութուջյանը:
ԼՂՀ Նախագահը նոյեմբերի 15-ին ստորագրել է նաև «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարել ու մասին», «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում