Շևարդնաձեն չի մասնակցի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությանը
Նմանատիպ
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն չի մասնակցի պետության նորընտիր ղեկավարի երդմնատվության արարողությանը:
Ինչպես հայտնել են Շեւարդնաձեի մամուլի ծառայությունում, պետության նախկին ղեկավարը երկու հրավիրագիր Է ստացել՝ Ռուսթավելու պողոտայում Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը եւ «Շերաթոն Մետեխի Պալաս» հյուրանոցում պաշտոնական ընդունելությանը մասնակցելու համար:
«Մինչ այժմ նախկին նախագահը տատանվում Էր՝ գնալ թե՞ չգնալ երդմնակալության արարողությանը: Սակայն այսօր նա որոշում ընդունեց առողջական վիճակի պատճառով չմասնակցել արարողություններից ոչ մեկին»,-հայտարարել են Շեւարդնաձեի մամուլի ծառայությունում:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա չի լինելու նաեւ Միխեիլ Սահակաշվիլին, ինչպես նաեւ Միասնական ազգային շարժման ներկայացուցիչները:
Իր հերթին Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան այսօր հայտարարել Է, որ մտադիր չԷ մասնակցել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնատվության արարողությանը, քանի որ նա «չի տարբերում, թե ով Է մեր երկրի բարեկամը եւ ով՝ թշնամին»:
«Քաղաքապետարանը մասնակցում Է երդմնատվության արարողության նախապատրաստական աշխատանքներին: Ես առաջինն եմ շնորհավորել պարոն Գեորգիիին, որովհետեւ հարգում եմ մեր քաղաքացիների ընտրությունը: Բայց ես չեմ պատրաստվում ներկա գտնվել պաշտոնակալության արարողությանը: Ինձ համար դժվար կլինի մասնակցել այն մարդու տոնին, որը չի տարբերում, թե ով Է մեր երկրի բարեկամը եւ ով՝ թշնամին»,-լրագրողներին հայտարարել Է Ուգուլավան:
«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից թեկնածու Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել ընտրողների 62,12 տոկոս քվեներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում