Ադրբեջանի հյուպատոսը գիշերները մարմնավաճառներ է բերում դեսպանատուն
Նմանատիպ
Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատան նախկին աշխատակիցը haqqin.az կայքի խմբագրություն հղած բաց նամակում հայտնել է, որ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Նասիմի Աղաբաբաեւը դիվանագետին անհարիր, պետության հեղինակությանը հարվածող աղմկալից գործողություններ է կատարում:
«Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Նասիմի Աղաբաբաեւը միաժամանակ երեք պաշտոն է զբաղեցնում’ խորհրդականի, հյուպատոսի եւ գանձապահի, փաստորեն իր ձեռքում կենտրոնացնելով դեսպանատան բոլոր գործերը, ընդհուպ մինչեւ այն, որ իր հայեցողությամբ փոխում է դեսպանի որոշումները», – նշվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հասցեագրված նամակում:
Սեյմուր Ռզաեւը պայմանական անվանմամբ ներկայացած անձը նամակում նշել է, որ Աղաբաբաեւը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, Տաշքենդում հիմնականում զբաղված է սեփական բիզնեսի հարցերով, քան իր անմիջական պարտականություններով:
«Աղաբաբաեւը բացահայտորեն հայտարարում է, որ ոչ մեկից չի վախենում, նախարարությունում հատուկ կապեր ունի, հպարտությամբ պատմում է, թե ինչպես է հյուպատոս աշխատելու ժամանակ ատրճանակը դեմ արել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի գլխին: Նա պարծենալով պատմում է, որ անգամ դրանից հետո, չնայած հեռացվել էր պաշտոնից, կարողացել է կրկին վերադառնալ ԱԳՆ-ի համակարգ եւ դիվանագիտական անձեռնմխելիություն ստանալ: Աղաբաբաեւը պատահական մարդ է ԱԳՆ համակարգում: Ոչ մի անգամ նա ելույթ չի ունեցել որեւէ միջոցառման ժամանակ: Դեսպանատան երկորդ մարդը տեխնիկում է ավարտե լ, իսկ շատ ավելի ուշ գնել Ադրբեջանի մասնավոր բուհի դիպլոմ: Նա այնքան վստահ է իր անպատժելիության մեջ, որ ոչ միայն չի մասնակցել, անգամ աշխատակիցներին արգելել է մասնակցել Ադրբեջանի անկախության օրվան նվիրված’ Տաշքենդում հոկտեմբերի 18-ին անցկացված միջոցառմանը, չնայած այդ ժամանակ զբաղեցնում էր ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը, քանի որ դեսպանը բացակայում էր: Իր ձեռքում կենտրոնացնելով երեք պաշտոններ’ նա սկսել է վիզաներ վաճառել երեք անգամ թանկ գնով’ 50 դոլարի փոխարեն պահանջելով 150 դոլար», -նամակում նշել է նախկին դիվանագետը:
Նրա խոսքով, դեսպանատան ավտոմեքենաներով Աղաբաբաեւը երթեւեկում է թեթեւ վարքի տեր կանանց հետ, ինչը զարմանք է առաջացնում անգամ ուզբեկների շրջանում: Նա անգամ այդ կանանց գիշերով բերում է դեսպանատուն, ինչը հաստատում են նաեւ դեսպանատան պահպանության ծառայության ուզբեկական ոստիկանության աշխատակիցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում