Իրաքյան քրդերի առաջնորդը ժամանել է Թուրքիա
Նմանատիպ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մեսութ Բարզանին ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, իրաքյան քրդերի առաջնորդը Թուրքիա է եկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Բարզանին կայցելի Դիարեքիր, որտեղ էլ կհանդիպի Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը ներկա կգտնվի նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
ԶԼՄ-ները կարևորում են այս հանդիպումը, քանի որ Էրդողանը իրաքյան քրդերի առաջնորդ Մեսութ Բարզանիի հետ համաձայնության գալու դեպքում կկարողանա նրա միջոցով վերահսկելի դարձնել նաև Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում տեղի ունեցող զարգացումները:
Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից է լինելու Սիրիայի հյուսիսում հստակ ընդգծվող քրդական ինքնավարության առաջացման հեռանկարներն ու հավանական զարգացումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում