Դավութօղլուն Վաշինգտոնում կհանդիպի Ջոն Քերիին
16/11/2013 14:36
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 16-ին երկօրյա այցով կմեկնի ԱՄՆ:
Այցի շրջանակներում նախատեսվում են Դավութօղլուի հանդիպումները Միացյալ Նահանգների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես, նախատեսված է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ: Դավութօղլուի այցը կեզրափակվի նոյեմբերի 18-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում