Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն ահազանգել է PKK-ի նոր հարձակման մասին
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի Գլխավորր շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները (PKK) հարձակում են գործել թուրք զինվորների վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:
Գլխավոր շտաբի տեղեկության համաձայն’ցերեկային ժամին քուրդ զինյալները կրակ են բացել Մարդինից վերադարձող թուրք զինվորների վրա: Թուրքական կողմի պնդմամբ’ թուրք զինվորների դեմ 100-150 անգամ կրակել են, ինչից հետո ռումբ են նետել զրահամեքենայի վրա, որը, սակայն, թիրախին չի դիպել: Այն բանից հետո, ինչ թուրք զինվորները պատասխան կրակ են բացել, քուրդ զինյալները դադարեցրել են գործողությունը:
ԶՈՒ Գլխավոր շտաբի այս հայտարարությանը Քրդական աշխատավորական կուսակցությունը դեռ պատասխան չի տվել:
PKK-ի զինյալներին Թուրքիայից դուրս բերելու մասին համաձայնությունը թուրքական կառավարությունը ձեռք էր բերել Իմրալի բանտում ցմահ բանտարկություն կրող քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի և Ազգային անվտանգության կազմակերպության աշխատակիցների միջև մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում: PKK-ի զինյալների’ Թուրքիայի տարածքից հեռանալու դիմաց թուրքական կառավարոթյունը խոստացել էր լուծել քրդական խնդիրը, սակայն այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չէր կատարել: Այդ իսկ պատճառով սեպտեմբերին PKK-ն հայտարարել է քուրդ զինյալների դուրս բերման գործը? ?թացը դադարեցնելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում