Վրաստանը գնալու է խաղաղ միավորման ուղիով
18/11/2013 12:01
Նմանատիպ
Վրաստանը «նոր քաղաքականություն կսկսի երկրի խաղաղ միավորման համար և երբեք զենքի չի դիմի այդ նպատակին հասնելու համար»: Այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգելաշվիլին՝ ելույթ ունենալով պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ոչ թե ուժով, այլ սիրով, ջերմությամբ ու բանականությամբ հասենք Վրաստանի խաղաղ միավորման, մեր երկրի կազմ Աբխազիայի ու Ցխինվալի վերադարձման»,- նոյեմբերի 18-ին նորընտիր նախագահի խոսքը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները:
«Տնտեսության վերածնումը եւ առողջապահության համկարգի զարգացումը սոցիալ-տնտեսական պայմաններ կստեղծեն այն բանի համար, որ սիրով, ջերմությամբ ու բանականությամբ հասնենք Վրաստանի խաղաղ միավորման»,- նշել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում