Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային
18/11/2013 12:05
Նմանատիպ
Ռուսական մարդասիրական օգնության օդանավը հասել է Լաթաքիայի միջազգային Բասել օդանավակայան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավը տեղափոխել է 44 տոննա բեռ, այդ թվում դեղորայք և բժշկական սարքավորումներ: Լաթաքիայի առողջապահության ներկայացուցիչ Ուաֆիկ Դերուիշը տեղեկացրել է, որ բեռը կբաժանվի մարզի բոլոր անհրաժեշտ բուժկենտրոններում:
Վերջին ամիսներին Ռուսաստանը տասնյակ տոննաներով մարդասիրական օգնություն է տրամարդել Սիրիային, այդ թվում նաև’ Լիբանանում, Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին: Ռուսական օդանավերը տեղափոխել են դեղորայք, վրաններ, ծածկոցներ, տարբեր տեսակի մթերքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում