Հռչակավոր կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը հոսպիտալացվել Է
Նմանատիպ
Հրազենի հռչակավոր կոնստրուկտոր 94-ամյա Միխայիլ Կալաշնիկովը հոսպիտալացվել Է Իժեւսկի Հանրապետական սրտաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Նա գտնվում Է սրտաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել Է Ուդմուրտիայի առողջապահության նախարար Վլադիմիր Մուզլովը:
«Կալաշնիկովի վիճակը կայուն Է, նա գտնվում Է բժիշկների հսկողության ներքո»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ուդմուրտիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:
Հռչակավոր կոնստրուկտորի որդին լրագրողներին պատմել Է, որ հայրը հոսպիտալացվել Է ծննդյան օրվանից հետո, որը Միխայիլ Կալաշնիկովն ընտանիքի անդամների հետ նշել Է նոյեմբերի 10-ին: Նրա կարծիքով դա կարող Է կապված լինել նրա հուզական վիճակի հետ: Նա նաեւ հայտնել Է, որ հայրը գիտակից վիճակում Է եւ իրեն նորմալ Է զգում, ոչ մի կարգի վիրահատական միջամտություն չի պլանավորվում:
Կալաշնիկովն Իժեւսկում հոսպիտալացվել Է նոյեմբերի 17-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում