Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԿՄԽԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարին
18/11/2013 15:40
Նմանատիպ
Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է Արցախի: Նոյեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Արցախ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրեր ին առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել է Արցախի իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում