Հայաստանը Եվրոպական բանկից վարկ կստանա Հյուսիս-Հարավ Ճանապարհային միջանցքի համար
Նմանատիպ
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրոյի վարկ’«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Վարկը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 12 տրանշներով’ նվազագույնը 5 մլն եվրոյի չափով յուրաքանչյուր մասնաբաժնի համար:
Պայմանագրով նախատեսված գումարները նախատեսվում է ուղղել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի (27.3 կմ երկարությամբ) ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Բացի վերոնշյալ վարկից, ծրագրի ֆինանսավորման նպատակով ‘ որի մի մասը (6 մլն եվրո) կգումարվի ներգրավվող վարկին, իսկ մյուսի (6 մլն եվրո) շրջանակում կիրականացվի վերոհիշյալ շինարարության վերահսկողությունը, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի և Գյումրի–Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնեսական ուսումնասիրությունը և մանրամասն նախագծումը’ հետագայում շինարարության իրականացման նպատակով:
Ծրագիրը ֆինանսավորվելու է նաև Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք վարկի, ՀՀ կողմից համաֆինանսավորման և այլ աղբյուրներից ենթադրվող ֆինանսավորման հաշվին: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երկարությունը պետք է կազմի 556 կմ: Ծրագիրն իրակաանցվում է 2009-2017թթ. ժամանակահատվածում:
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը պետք է ապահովի Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և, այնուհետև, դեպի եվրոպական երկրներ: Ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու է ֆրանսիական «Սոֆեժ» ընկերությունը: Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս’ (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը պետք է միանա վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները: Ծրագրի իրականա? ?ման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում