Ռուսաստանը հույսը դնում է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների շփումների վրա
Նմանատիպ
Ռուսաստանը հույս է դնում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջև շփումների վերականգնման վրա եւ պատրաստ է օժանդակություն ցուցաբերել խնդրի կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը’ Հայ աստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Հուսով ենք, որ մոտ ժամանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ ուղղակի շփումները կվերակագնվեն, եւ մենք ամեն կերպ կօգնենք, ինչպես արդեն ասել եմ, անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը’ հակամարտության լուծմանը նախկինում ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների եւ կողմերի համար ընդունելի հիմքի վրա հասնելու համար», – հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Վիենայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում