Գարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
Նմանատիպ
Իրակլի Գարիբաշվիլին, որի թեկնածությանը Վրաստանի վարչապետի պաշտոնում հավանություն Է տվել երկրի նախագահը, նոյեմբերի 18-ին ներկայացրել Է նախարարների նոր կաբինետը, որն առաջիկայում կհաստատի խորհրդարանը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
Բիձինա Իվանիշվիլիի կառավարության բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները: Մասնավորապես, պաշտպանությանն նախարար Է առաջադրվել Իրակլի Ալասանիան, Էներգետիկայի նախարար՝ Կախա Կալաձեն, ֆինանսների նախարար՝ Նոդար Խադուրին, ներքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Չիկաիձեն, արդարադատության նախարար՝ Թեա Ցուլուկիանին, արտաքին գործերի նախարար՝ Մայա Փանջիկիձեն, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Գեորգի Կվիրիկաշվիլին, կրթության եւ գիտության նախարար՝ Թամար Սանիկիձեն, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար՝ Գուրամ Օդիշարիան , գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիան, վերաինտեգրացման հարցերի պետնախարար՝ Պաատա Զաքարեիշվիլին, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերի պետնախարար՝ Ալեքսի Պետրիաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում