Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգո կրստերի այցելությանը ԼՂՀ
Նմանատիպ
Մեքսիկացի երգիչ, երգահան Պլասիդո Դոմինգո կրտսերի’ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունն ու այնտեղ տեղի ունեցած համերգը զայրացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս խոսնակ Էլման Աբդուլլաևի, այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:Աբդուլլաևը հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի սկզբունքային տեսակետի մասին, համաձայն որի’ առանց պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելու ցանկացած այցելություն Լեռնային Ղարաբաղ կհամարվի անօրինական: Նա նշել է, որ իրենք ներկայում ուսումնադիրում են Պլասիդո դոմինգո կրտսերի այցելության հարցը:
Նա նոյեմբերի 17-ին այցելել էր Ղարաբաղ: Նախօրեին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե արդյոք Դոմինգոն չի անհանգստանում իր ելույթից հետո Ադրբեջանի «անցանկալի անձանց» սև ցուցակում հայտվելու համար, ինչպես Մոնսերատ Կաբալյեն և այլ հանրաճանաչ դեմքեր, երգիչը կես կատակ, կես լուրջ պատասխանել էր. «Ես տեղական քաղականությունից ոչինչ չեմ հասկանում: Հավանականություն կա՞, որ ինձ բանտում պահեն: Դեմ չեմ, եթե ինձ բարձ և վերմակ տաք և մի տուփ ծխախոտ ու սուրճ: Միակ բանը, որ ցանկանում եմ, այն է, որ հաջորդ առավոտյան ինձ չգնդակահարեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում