Ռուսաստանն ու Ուկրաինան գազային զինադադար են կնքել
19/11/2013 10:50
Նմանատիպ
Ուկրաինական «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները պայմանավորվել են գազի համար վճարումների նոր ժամանակացույցի շուրջ: Վերջին ամիսների մատակարարումների համար 1 միլիարդ դոլարի պարտքը կմարվի մինչև տարեվերջ:
Ուկրաինական ընկերությունը վերսկսել է ռուսական գազի գնումը, որը դադարեցվել էր նոյեմբերի սկզբին: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ գազային ընկերությունները փոխզիջումային լուծման են հանգել: «Ձեռք են բերվել փոխզիջումային որոշումներ, ո րոնք թույլ կտան Ուկրաինային ժամանակին վճարել նոր գրաֆիկի համաձայն, բնական ռեսուրսների համար, որոնք մենք ստանում ենք»,- ասել է Ստավիցկին՝ հավելելով, որ բավարարվել են նաև Եվրոպա գազի փոխադրման հետ կապված «Գազպրոմ»-ի պահանջները
Հետևեք մեզ նաև Telegram-ում