Ուկրաինայի հետ ասոցիացման համաձայնագիրը կարող Է ստորագրվել գագաթնաժողովի շրջանակներից դուրս. Եվրամիություն
Նմանատիպ
Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կարող Է տեղի ունենալ «Աերեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներից դուրս, բայց Բրյուսելը հուսով Է, որ Ուկրաինան կհասցնի մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը լուծել բոլոր հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Հարցը մնում Է բաց, բայց մենք կարծում ենք, որ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը հարկավոր արդյունքների կարելի Է հասնել: Եվրախորհրդարանի առաքելությունը կշարունակվի մինչեւ այդ գագաթնաժողովը, որը լրացուցիչ կոնսուլտացիաներ անցկացնելու լավ հնարավորություն կլինի»,- ասել Է Կոսյանչիչը:
Նա շահարկում Է համարել զանգվածային լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի հետ համաձայնագիրն այնուամենայնիվ կստորագրվի Վիլնյուսում, բայց դրա վավերացման գործընթացը կձգձգվի մինչեւ Ուկրաինայի կողմից Տիմոշենկոյի հարցի լուծումը:
«Մեր նպատակը համաձայնագիրը Վիլնյուսում ստորագրելն Է: Բայց մենք պետք Է կատարենք վերջնական վերլուծություն: Այժմ խոսքն Ուկրաինայինն Է»,- հայտարարել Է Կոսյանչիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում