Իրանի հետ հնարավոր համաձայնությունը սպառնալիք չէ Իսրայելի համար.Ջոն Քերրի
Նմանատիպ
Իրանի հետ հնարավոր համաձայնությունը սպառնալիք չէ Իսրայելի անվտանգության համար և պետք չէ ‹‹5+1›› ձևաչափի շրջնակներում Իրանի հետ համաձայնության գալը դիտարկել որպես սպառնալիք Իսրայելի համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ժնևում Իրանի հետ «վեցյակի» առաջիկա բանակցությունները, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Կարող եմ հավաստիացնել բոլորին, ովքեր հետեւում են այդ գործընթացին, որ մեր կողմից ձեռնարկվող քայլերից ոչ մեկն, ըստ իս, որեւիցե լրացուցիչ վտանգ չի ստեղծում Իսրայելի համար: Իրականում այդ գործողությունները, մեր տեսանկյունից, նվազեցնում են այդ վտանգը: Այդ քայլերը նպաստում են Մերձավոր Արեւելքում համապարփակ կարգավորման հասնելուն»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Այդ կապակցությամբ նա խոստացել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իսրայել եւ վարչապետ Բենիամին Նաթայահուի հետ քննարկել պաղեստինցիների հետ հա կամարտության կարգավորումը և Իրանի միջուկային հիմնախնդիրը: