Վրաստանը խստացնում է վիզային ռեժիմը
Նմանատիպ
Վրաստանի կառավարությունը խստացնում է վիզային ռեժիմն ու էմիգրացիոն քաղաքականությունը: Մինչ այսօր այդ երկիր կարող էին առանց վիզայի մուտք գործել և այնտեղ 360 օր մնալ 118 երկրների քաղաքացիներ: Պարզեցված եղանակով Վրաստան մուտքի արտոնագիր կարելի էր ստանալ նաեւ սահմանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գրուզիա Online»-ը հայտնում է, որ Վրաստանի միգրացիայի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը օրենսդրական նոր նախագիծ է պատրաստել և ներկայացրել խորհրդարան, որտեղ նախատեսված չէ պետությունների ցանկ, որոնց քաղաքացիներին իրավունք է վերապահվում մուտք գործել Վրաստան առանց վիզայի: Այսուհետ, այդ երկրները պետք է որոշվեն կառավարության վճիռներով:
Օրենսդրական նախագծով մուտքի արտոնագրեր կտրվեն միայն դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսությունների կողմից, և միայն առանձին դեպքերում սահմանային անցակետերում դա կանի Ներքին գործերի նախարարությունը: Օրինագծով փոխվում են նաեւ Վրաստանում բնակության իրավունք տրվելու կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում