Եվրասիական տնտեսական ինտեգրացումը բաց Է բոլորի համար. Լավրով
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական ինտեգրացումը բաց Է բոլորի համար. այն ոչ մեկի չի սպառնում: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների կոլեգիայի համատեղ նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մենք ուշադրություն ենք դարձնում Եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացների ընդլայնմանը, այն ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում, ընդհակառակը, գործընթացը բաց Է, թափանցիկ»,-ընդգծել Է նախարարը:
«Մենք ցանկանում ենք, որ Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս լինի միասնական տնտեսական եւ հումանիտար տարածություն,- հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Վստահ եմ, որ Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածության եւ ստեղծվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա արդյունավետ աշխատանքը մեր երկրների համար բարենպաստ պայմաններ կապահովի արդեն Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընկած ամբողջ տարածքում մրցունակ ինտեգրացման զարգացման համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում