Ադրբեջանն ու Իսրայելը սերտացնում են կապերը

Ադրբեջանի’ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների’ Իսրայել առանց վիզայի գնալ-գալու վերաբերյալ մոտ ժամանակներում համաձայնագիր կստորագրվի:

Այս մասի Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարպազը:

Նա նշել է, որ ներկայում Իսրայել մեծ թվով ադրբեջանցիներ են այցելում, և «Ադրբեջանը Իսրայելի համար կարևոր լինելու պատճառով» շատ մոտ ժամանակում Թել Ավիվը Բաքվի հետ առանց վիզայի ռեժիմ կհաստատի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում