Ալիևը հեշտությամբ չի մարսի հակառուսական քայլերը
Նմանատիպ
Նոյեմբերի 17-18-ին պաշտոնական այցով Կիևում էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ալիևն առաջին օրը փակ հանադիպում է ունեցել հենց վերջինիս առանձնատանը:
Կարդացեք նաև`Ալիևն ու Յանուկովիչը առանձնազրույց են ունեցել
Ինչպես Ալիևի, այնպես էլ Յանուկովիչի աշխատակազմերը այցի առաջին օրվա մասին խիստ սահմանափակ տեղեկատվություն են հրապարակել, ընդ որում՝ Ալիևի աշխատակազմը նրա ժամանման մասին տեղեկատվություն է տեղադրել այն ժամանակ, երբ երկու երկրների նախագահների փակ հանդիպումն արդեն մեկնարկել էր:Երկու երկրների նախագահների խորհուրդների 4-րդ նիստի ավարտին արձանագրություն է ստորագրվել: Բացի այդ՝ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Սակայն ուշագրավ էր Ուկրաինայի նախագահի պատրաստակամությունը Տրանսանատոլական գազամուղի իրականացման համար 800միլիոն դոլորի ներդրում կատարել:
Եվ ահա այստեղից արդեն իսկ բացվում է կծիկը, թե ինչ կարող են քննարկած լինել Ալիևն ու Յանուկովիչը:
Հայտնի է, որ Տրանսանատոլական գազամուղը ՌԴ-ն շրջանցելու ԵՄ-ի էներգետիկ քաղաքականության նախագծերից է: Նման խոշորամասշտաբ ներդրումը արդեն իսկ վկայում է Ուկրաինայի հակառուսական քաղաքականության ակտիվացման մասին:
Մոտենում է վիլնյուսյան գագաթաժողվի օրերը, սակայն Ուկրաինան դեռևս վերջնական պատասխան չի տվել Ասոցիացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
Ամենայն հավանականությամբ Ալիևը Յանուկովիչի հետ փակ հանդիպման ժամանակ Եվրոպայի խոսափողի դեր էր կատարում’ փորձելով համոզել Ուկրաինային գնալու մինչև վերջ:
Ասոցիացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Ռուսաստանը տարատեսակ ճնշումներ է գործադրում Ուկրաինայի վրա, որոնց մեջ առանցքային նշանակություն ունի էներգետիկ կախվածության հիմնախնդիրը:
Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար այս խնդրի լուծման որոշակի երաշխիքներ ապահովել, որոնք, բնականաբար, այնքան էլ վստահելի չեն, և այստեղ օգտագործում է Ադրբեջանի էներգետիկ պոտենցիալը:
Պատահական չէ, որ Յանուկովիչն իր ելույթում շեշտել է ռուս-ուկրաինական գազային հակամարտության ժամանակ Ադրբեջանի ցուցաբերած օգնության մասին:
Կարդացեք նաև`ԵՄ-ն ակտիվացնում է հակառուսական էներգետիկ ծրագրերը
Պատահական չէ նաև , որ ԵՄ-ի պաշտոնյանները հայտարարություն են կատարում Տրանսկասպիան գազամուղի կառուցման աշխատանքները սկսելու վերաբերյալ:
Ադրբեջանա-ուկրաինական վերջին գազային գործարքները աննկատ չեն մնացել Ռուսաաստանի աչքից, ուստի այդ ամենն իր արտացոլումը կգտնի ոչ միայն ռուս-ուկրաինական, այլև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Կանխատեսվում է, որ Ադրբեջանը հեշտ չի մարսի ԵՄ-ի խոսնակը լինելու վերջին ստանձնած դերը և Ռուսաստանը շուտով տարբեր միջոցներով կարտահայտի իր զայրույթը:
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում