Օբաման Բիլ Քլինթոնին պարգևատրել է Ազատության մեդալով
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն իրենց տիկինների՝ Միշելի եւ Հիլարիի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին հարգել են Ջոն Քենեդիի հիշատակը, որը 1963 թվականի նոյեմբերի 22-ին գնդակահարվել էր Դալասում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
ԱՄՆ-ի 42-րդ եւ 44-րդ նախագահները 35-րդ նախագահի շիրմին ծաղկեպսակ են դրել Վաշինգտոնի Առլինգտոնի ազգային գերեզմանոցում: Արարողությանը ներկա են եղել Քենեդիի ազգակիցները:
Դրանից քիչ առաջ Սպիտակ տանն Օբաման Ազատության նախագահական մեդալ՝ ԱՄՆ-ի բարձրագույն պարգեւն է հանձնել 16 դափնեկիրների, այդ թվում եւ Քլինթոնին: Գործող նախագահը դրվատանքի խոսք է ասել Արկանզասի նահանգապետի, ԱՄՆ-ի նախագահի եւ Գլոբալ նախաձեռնության՝ բարեգործական կազմակերպության ղեկավարի պաշտոնում Քլինթոնի գործունեության մասին, որը Օբամայի խոսքով, միլիոնավոր կյանքեր է փրկել: «Ես նաեւ շնորհակալ եմ քեզ, Բիլ, այն խորհուրդների համար, որ գոլֆի համար տվել ես դաշտում եւ դրանից դուրս»,- կատակել է Օբաման: Պարգեւատրվողների թվում առանձնա ցել են նաեւ ամերիկացի առաջին կին աստղանավորդ Սալլի Ռայդը (պարգեւատրվել է հետմահու) և ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում