Տարածաշրջանի երկու դիկտատորները հանդիպել են
Նմանատիպ
Նոյեմբերի 21-ին պաշտոնական այցով Բաքու է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական այցի առաջին օրը Բաքվում կայացավ Բելառուսի նոր դեսպանատան շենքի բացումը:
Նոր շենքի կառուցումը սկսվել է 2012թ-ի հունիսից: Նոր չորսհարկանի կառույցում կտեղակայվեն ինչպես դեսպանության աշխատակազմը, այնպես էլ հյուպատոսությունը:
Դեսպանատան տարածքում գործում են նաև հինգհարկանի շենք հատուկ դիվանագիտական կորպուսի աշխատակիցների համար:
Կարմիր ժապավենը կտրելուց հետո Լուկաշենկոն և Ալիևը ծառ են տնկել դեսպանատան շենքի առաջ:
Այնուհետև նրանք ծանոթացել են համատեղ արտադրության տեխնիկայի և զանազան նշանակության ավտոմոբիլների հետ, որը Գյանջայի ավտոմոբիլային գործարանի և Բելառուսի տրակտորի և ավտոմոբիլային գործարանի արտադրանքների հետ:
Լուկաշենկոյի այցելութայն կապակցությամբ Բաքվում փողոցները փակվել են, որն էլ հանգեցրել է մեծ խցանումների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում