Ադրբեջանցի երկու դիվանագետի արգելել են մուտք գործել Ռուսաստան
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի հետ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուի հանդիպման ժամանակ վերջինս բողոքել է, որ Ռուսաստանի օդանավակայաններում, այդ թվում Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Եկատերինբուրգի, առանց պատճառների մասին բացատրությունների, Ադրբեջանի քաղաքացիներին մերժում են մուտք գործել երկիր:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, Բյուլբյուլօղլուն ասել է, որ արդյունքում մի իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիներին դնում են փաստի առաջ’ նշանակման օդանավակայան ժամանելու ժամանակ, որտեղից նրանց ուղարկում են հայրենիք: «Նրանց մեջ եղել են ռուսաստանյան բուհերի ուսանողներ, դպրոցականներ, տարանցիկ ուղևորներ, ևանգամ եղել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին մերժելու երկու դրվագ. նրանք ՌԴ ԱԳՆ-ում պաշտոնական հավատարմագիր են ունեցել», -ասել է ադրբեջանցի դեսպանը:
Հանդիպմանը, որն անցկացվել է Բյուլբյուլօղլուի նախաձեռնությամբ, ԱՊՀ որոշ երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել են նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Մոչալովը:
Կոնստանտին Ռոմոդանովսկին պատմել է ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության մեջ կատարված նորամուծությունների մասին. օրենսդրությունը խախտելու համար տուգանքներրի չափերի մեծացման եւ ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին: Վլադիմիր Մոչալովը տեղեկացրել է, որ 2013 թ.-ի վերջին 10 ամիսներին ՌԴ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու պատճառներով Ադրբեջանի 3909 քաղաքացիների մերժվել է Ռուսաստան մուտքը: Ռոմոդանովսկին հանդիպման մասնակիցներին խնդրել է իրենց երկրների քաղաքացիներին հասցնել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխո ւթյունների մասին տեղեկությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում