Ի՞նչ պայմանավորվեցին Պուտինն ու Նեթանյահուն
Նմանատիպ
Երեկ Կրեմլում կայացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանդիպումը, -հայտնում է RT.com-ը: Հանդիպման թեման Իրանի միջուկային ծրագիրն էր:
Իսրայելի վարչապետը առաջարկել է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծել Սիրիայի օրինակով: Նեթանյահուն կարծում է, որ սիրիական և իրանական դեպքերը նման են և պետք է անկնկալել նմանատիպ ելք, ինչպիսին արդարացիորեն առաջարկեցին Ռուսաստանը և մյուս տերությունները: ‹‹Միջազգային հանրությունը պետք է հետևի ՄԱԿ-ի ԱԽ որոշումների կատարմանը, մասնավորապես, ուրանի հարստացումը դադարեցնելուն, ցենտրիֆուգաների ապամոնտաժմանը, հարստացված նյութն Իրանից դուրս բերելուն և Արաքում ռեակտորը մոնտաժելուն»,- ասել է Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
Իսրայելը ցանկանում է, որպեսզի Իրանը զրկվի ուրան հարստացնելու իրավունքից, երկրից դուրս բերի արդեն հարստացված ուրանը և ապամոնտաժի Արաքի գործարանը:
Նեթանյահուն ցանկանում էր համոզել Պուտինին, որպեսզի վերջինը շարունակի ճնշումներ գործադրել Իրանի վրա’ ավել լավ պայմաններով համաձայնագիր ստորագրելու համար :
Ռուսաստանյան կողմը հույս ունի, որ առաջիկա օրերի ընթացքում կհաջողվի հանաձայանգիր ստորագրել Իրանի հետ, բայց պարզ չէ՝ արդյո՞ք իսրայելական կողմի պահանջները հաշվի կառնվի, թե ոչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում