Ուկրաինան առայժմ մտադիր չԷ ստորագրել Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիրը. Լիտվայի վարչապետ
Նմանատիպ
Ուկրաինան որոշել Է առայժմ չստորագրել Եվրամիության հետ ասոցիացման մասին պայմանագիրը: Այս կարծիքը նոյեմբերի 21-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհուրդը նախագահող Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը՝ մեկնաբանելով ՈՒկրաինայի խորհրդարանի դիրքորոշումը, որը չի ընդունել արտասահմանում կալանավորների բուժմանը վերաբերող օրինագծերից ոչ մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Կարծում եմ՝ Ուկրաինան արդեն որոշել Է, որ մոտ ժամանակնեսր չի ստորագրելու ասոցիացման համաձայնագիրը»,-հայտարարել Է նա: Լիտվայի կառավարության ղեկավարն այդ եզրակացությանն Է եկել՝ հետեւելով ուկրաինացի խորհրդարանականների շրջանում տիրող տրամադրություններին: «Նրանք անհանգստացած են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման սպառնալիքից»,-պարզաբանել Է Բուտկյավիչյուսը:
Այդուամենայնիվ, վարչապետը հայտարարել Է, որց մնում Է լավատես եւ հուսով Է, որ «ողջամտությունը կհաղթանակի»:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել այն օրինագծերը, որոնք Ուկրաինայի դատապարտյալ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին թույլ կտային բուժվելու մեկնել արտասահման: Նոյեմբերի 21-ին պատգամավորների առջեւ ելույթ են ունեցել արտասահմանում դատապարտյալների բուժման վերաբերյալ բոլոր վեց օրինագծերի հեղինակները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունվել Է բացասական որոշում:
Խորհրդարանի այս որոշումն ընդդիմությունն ընդունել Է «խայտառակությու՜ն» բացականչություններով:
Ավելի վաղ Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավորները հայտարարել են, որ կքվեարկեն միայն այն օրինանագծի օգտին, որը կմշակի աշխատանքային խումբը:
Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նոյեմբերի 21-ին դիմել են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ խնդրելով այսօր իսկ գումարել ներման հարցերով զբաղվող հանձնախմբի նիստ եւ քննարկել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու վերաբերյալ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միջնորդությունը:
«Տիմոշենոյի հարցի» լուծումը պայման Է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման համար, որը Կիեւը հույս ունի ստորագրել նոյեմբերի 28 – 29-ին Վիլնյուսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում