Թուրքիան մեծացնում է ռազմական բյուջեն
Նմանատիպ
Թուրքիան որոշել է 2014 թ. բյուջեում, 2013 թ. համեմատությամբ, 9,4 տոկոսով ավելացնել անվտանգության, պաշտպանության եւ հետախուզական ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ջեյնս» հանդեսը:
2013 թ. Թուրքիայի կառավարությունը ռազմական ոլորտի գերատեսչություններին հատկացրել էր 22.6 մլրդ ԱՄՆ դոլար: 2014 թ. համար Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հիշյալ ոլորտին նախատեսում է հատկացնել 24.65 մլրդ դոլարով ավելի գումար:
Հանդեսը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը երկրի ռազմական բյուջեի ավելացումը պատճառաբանել է Սիրիայից սպասվող հնարավոր վտանգով, ինչպես նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի դեմ պայքարով: Սակայն, ինչպես հայտնի է’ ներքին խնդիրների մեջ թաղված Սիրիան չի պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա, իսկ PKK-ն ընթացիկ տարվա մայիսից հրադադար է հայտարարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում