Պուտինը համաձայն է բանակցել ԵՄ-ի և Ուկրաինայի հետ
21/11/2013 16:56
Նմանատիպ
Ռուսաստանը պատրաստ Է եռակողմ բանակցություններ վարել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացման մասին համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ կապված հարցերը լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին, նոյեմբերի 21-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Յանուկովիչն առաջարկում Է Եվրոպայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակցություններ վարել: Մենք համաձայն ենք, բայց միայն նախքան որոշում ընդունելը»,-ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ դժվար Է բանակցություններ վարել այն հարցերի շուրջ, որոնք արդեն համաձայնեցված են եւ ընդունված:
Պուտինը նաեւ նշել Է, որ Ռուսաստանը դեմ չԷ Եվրոպայի հետ ինտեգրացվելու հարցում Ուկրաինայի ինքնիշխան ընտրությանը, բայց բացարձակ դեմ կլիներ ՆԱՏՕ-ին նրա անդամակցելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում