Լուկաշենկոն Բաքու է ժամանել` Ալիևից փող խնդրելու
Նմանատիպ
Բելառուսական Charter97.org կայքին տված հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը հայտարարել է, որ Լուկաշնեկոն Բաքու է մեկնել Ալիևից պարտքով փող վերցնելու համար:
«Ադրբեջան մշտապես այցելում են բելառուսական ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԳՆ-ի և այլ նախարարությունների պատվիրակներ: Սովորաբար Լուկաշենկոն հիշում է Ալիևի մասին, երբ ֆինանասական դժվարություններ է ունենում:
Մենք հիշում ենք այն դեպքը, երբ Ալիևը նրան մի փոքրիկ գումարով օգնել էր: Իհարկե, կախված է նրանից , թե ում համար է այդ գումարը փոքր: Դա մեծ օգնություն էր Լուկաշենկոյին, քանի որ Բելառուսում դեվալվացիան կարող էր մեծ հարված հասցնել նրա հեղինակությանը: Այսինքն’ նա կրկին Բաքու է եկել պարտքով փող վերցնելու համար»,-նշել է քաղաքագետը’ հավելելով, որ բելառուսական կառավարությունը Ադրբեջանի հետ է կապում նավթային խնդիրների լուծումը:
« Մոսկվայի հետ իրավիճակի սրման պարագայում, նա փորձում է հույսը դնել Օդեսսա-Բրոդի նավթամուի վրա, և Ադրբեջանից նավթի համապատասխան քանակ ստանալ: Բայց ամեն դեպքում Բելառուսը չի կարող ապահովել 23 միլիոն տոննա նավթի ծավալ, որը ստանում է Ռուսաստանից:
Այդ իսկ պատճառով Լուկաշենկոն ակտիվորեն հնարավություններ է ման գալիս զբաղվելու չմշակված նավթի վերավաճառքով:Եվ այդ նավաթային գործարքների շուրջ խոսակցությունները մշտապես առկա են Լուկաշենկո-Ալիև հանդիպումների օրակարգում»,-նշել է փորձագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում