Ժնևում շարունակվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
Նմանատիպ
Ժնևում նոյեմբերի 22-ին սկսվում է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների երրորդ օրը, որոնք նվիրված են Թեհրանի միջուկային ծրագրին: Նախատեսվում է, որ այսօր կոնսուլտացիաները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 12:00-ին) եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաբադ Զարիֆի հանդիպմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Թեհրանն այն կարծիքին է, որ «վեցյակի» հետ բանակցություններում առայժմ առաջընթաց ձեռք չի բերվել: Այդ մասին իրանական ԶԼՄ-ներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին:
Մինչդեռ Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը լրագրողներին ասել է. «Մենք հավատում ենք, որ համաձայնությունը ձեռք կբերվի այս շաբաթ: Դա պետք է լինի լավ համաձայնություն»:
Իր հերթին իրադրությանը ծանոթ դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ բանակցություններում «առաջընթաց կա»: «Մնացել է մի քանի հարց, բայց դրանք ամենաբարդերը չեն»,- ասել է նա, հավելելով, որ նոյեմբերի 22-ը «կարեւոր օր կլինի»:
Մանն իր կողմից հայտարարել է, որ «վեցյակը» մտադիր է իրանական պատվիրակության հետ աշխատել «այնքան, որքան կպահանջվի», թեեւ պլանավորված էր, որ բանակցությունները կավարտվեն ուրբաթ օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում