Ուկրաինայի որոշումը չի ազդի Վրաստանի վրա
22/11/2013 14:32
Նմանատիպ
Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել Է, որ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի նախապատրաստումը կասեցնելու Ուկրաինայի որոշումը չի ազդի եվրաինտեգրացման վերաբերյալ Վրաստանի իշխանությունների որոշման վրա, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
«Լավ կլինի, եթե Ուկրաինան նույնպես ընդգրկվի եվրաինտեգրացման գործընթացում: Բայց մենք մեր պլանի և նախանշված խնդիրների համաձայն, իրապես շարունակում ենք եվրաինտեգրացման գործընթացի խորացումը»,-նոյեմբերի 22-ին լրագրողներին ասել Է Պետրիաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում