PKK-ն քրդերի պայքարի մասին ֆիլմեր կներկայացնի միջազգային փառատոներ
Նմանատիպ
Թուրքիայում գործող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) մտադիր է քրդերի ինքնավարության համար պայքարը վավերագրական ֆիլմերի միջոցով տեղափոխել միջազգային փառատոներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Բուգյուն» թերթը:
Նշվում է, որ Թուրքիայի դեմ զանգվածային քարոզչություն կատարելու նպատակով PKK-ն սկսել է թուրքաբնակ քրդերի իրավունքների պայքարի մասին լիամետրաժ, կարճամետրաժ եւ վավերագարական ֆիլմեր նկարահանել’ դրանք միջազգային փառատոներում ներկայացնելու համար:
Թերթին հայտնի է դարձել, որ այդ մասին զեկույց է ներկայացվել Թուրքիայի անվտանգության մարմիններին, որում նշվել է անգամ այդ ֆիլմերի նկարահանման վայրերն ու մասնակիցների անունները: Նշվում է, որ ֆիլմերի նկարահանման համար PKK-ն մտադիր է ստանալ թուրքաբնակ քրդերի ֆինանսական աջակցությունը:
Ցմահ բանտարկություն կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկու տարի տեւած բանակցություններից հետո Թուրքիայի կառավարությանը հաջողվել է հասնել այն բանին, որ կազմակերպության զինված թեւը 2013 թ-ի մայիսից հրադադար է հայտարարել’ քրդական խնդրի լուծման ուղղությամբ կառավարության կողմից հստակ քայլեր կատարելու խոստման դիմաց: PKK-ի զինված թեւն անգամ սկսել էր իր մարտիկներին Թուրքիայի տարածքից դուրս բերելու գործընթաց: Սակայն թուրքական կառավարությունը, բացի մի քանի ոչ էական փոփոխություններից, երկրում քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ մինչ այժմ լուրջ քայլեր չի կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում