Յանուկովիչը հրաժարվել Է մեկնաբանել ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի նախապատրաստման ձախողումը
Նմանատիպ
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանել Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու երկրի նախարարների կաբինետի որոշումը: Յանուկովիչը պաշտոնական այցով գտնվում Է Վիեննայում:
Միեւնույն ժամանակ նախագահի խորհրդականը՝ միջազգային հարաբերությունների հարցերի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Գոնչարուկը, գործակալությանն ասել Է, թե Ուկրաինայի կառավարության որոշումը պայմանավորված Է միայն «օբյեկտիվ իրադրությամբ՝ ներքին շուկայի խնդիրներով»: «Դա տարբերակ Է, որը ուսումնասիրություններ Է պահանջում»,-հավելել Է նա:
Մինչդեռ, ինչպես այսօր հաղորդել Է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը, հանրապետության խորհրդարանում «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնազրկման ստորագրահավաք Է սկսել եվրոպական ինտեգրացման պլանից հրաժարվելու պատճառով:
«Այն, որ Վիկտոր Յանուկովիչը խախտել Է Սահմանադրությունը եւ օենքը, ուղղակի հիմք Է Ուկրաինայի նախագահի պաշտոնազրկման համար: Այսօր ընդդիմությունն սկսել Է ստորագրահավաքը եւ նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու բանաձեւ Է ներկայացրել»,- ասել Է Յացենյուկը:
Ընդդիմությունը նաեւ ուկրաինացիներին կոչ Է արել նոյեմբերի 24-ին Կիեւի կենտրոնում դուրս գալ բողոքի ակցիայի:
Վարչապետ Նիկոլայ Ազարովն, իր հերթին, ասել Է, որ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու կառավարության որոշումը կրում Է մարտավարական բնույթ եւ թելադրված Է ստեղծված տնտեսական իրադրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում