Տիմոշենկոն Ուկրաինայի իրադարձությունները համեմատել Է ԳԿՉՊ-ի հետ եւ ընդվզելու կոչ Է արել քաղաքացիներին
Նմանատիպ
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի եվրաինտեգրացման դադարեցման որոշումը համարում Է ուկրաինական ԳԿՉՊ եւ քաղաքացիներին կոչ Է անում բոլոր քաղաքներում դուրս գալ հրապարակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա պաշտպան Սերգեյ Վլասենկոն:
«Յուլյա Վլադիմիրովանան Յանուկովիչի եւ Ազարովի, որը չԷր կարող ինքնուրույն կայացնել այդ որոշումը, նախարարների կաբինետի երեկվա որոշումը միանշանակ գնահատում Է որպես ուկրաինական ԳԿՉՊ: Եվ նա դիմում Է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ դրան հակազդել ճիշտ այնպես, ինչպես որ ԳԿՉՊ-ի գործողություններին: Նա բոլորին կոչ Է անում դուրս գալ եւ իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքների հրապարակներում»,- նոյեմբերի 22-ին լրագրողներին ասել Է Վլասենկոն Խարկովի համար 5 կենտրոնական կլինիկական հիվանդանոցի մոտ՝ նախկին վարչապետ Տիմոշենկոյի հետ տեսակցելուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում