Էրդողանը ԵՄ-ին մոռանալու ցանկություն է հայտնել
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում վերահաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տ ված մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսելով ԵՄ-ի հետ շուրջ 50 տարի տևած բանակցային գործընթացի մասին’ Էրդողանն ասել է. «Թուրքիային ընդունեք Շանհայի համագործակցության կազմակերպություն և մենք կմոռանանք ԵՄ-ի հետ բանակցությունների մասին»: Նա կարևորել է Շանհայի համագործակցություն կազմակերպությունը և նշել, որ պատրաստ է ազատ առևտրի պայմանագրեր ստորագրել եվրասիական տարբեր երկրների հետ:
Էրդողանը նոյեմբերի 22-ին ժամանել է Սանկտ Պետերբուրգ’ մասնակցելու Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ռուս-թուրքական չորրորդ նիստին: Էրդողանի հետ Ռուսաստան են ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում