«Ադրբեջանական դեմոկրատիան» կրկին ԵԽԽՎ-ի թիրախում է
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի’ նոյեմբերի 22-ին Վիենայում տեղի ունեցած նիստում հաստատվել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների մասին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլքերի զեկույցը:
ԵԽԽՎ մամուլի ծառայությունում «Թուրան»-ին հայտնել են, որ չնայած այդ զեկույցն ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ է գնահատում, ԵԽԽՎ-ն գտնում է, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունները «լուրջ մտահոգություն են առաջացնում»:
Ուոլքերի զեկույցում նաև նշվել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն արտահայտվելու և հավաքների ազատությունն ապահովելու համար, որոնք հանդիսանում են ընդհանուր դեմոկրատական գործընթացի մաս:
ԵԽԽՎ-ն նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ընդունել ընտրական օրենսդրության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարությունները և քայլեր ձեռնարկել «ուժեղ եւ իրական ընդդիմություն» ձեւավորելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա իրական ընտրություն կատարել ապագա ընտրություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում