Մեկ շաբաթում հակառակորդը 200 անգամ խախտել է զինադադարի ռեժիմը
23/11/2013 14:13
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զ ինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում