Մերկելը արդարացումներ է գտնում Ռուաստանի համար
23/11/2013 15:23
Նմանատիպ
Եվրոպական միության ձգտումը՝ զարգացնել երկխոսությունն արևելաեվրոպական երկրների հետ, ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Իր տեսաուղերձում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել նման հայտարարությամբ:
«Մենք տեսնում ենք, որ այլ պետությունների մասնակցությունն «Արևելյան գործընկերություն» նախագծին, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ասոցիացման մասին համաձայնագիրը ռուսական կողմն ընկալում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք։ Սակայն դա այդպես չէ»,-ասել է կանցլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում