Եգիպտոսն արտաքսել է Թուրքիայի դեսպանին
Նմանատիպ
Եգիպտոսի իշխանություններն իջեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և պահանջել Կահիրեում այդ երկրի դեսպանից՝ լքել Եգիպտոսը: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այս կապակցությմաբ ասել է, որ Եգիպտոսում արտակարգ իրավիճակ է, և ինքը հույս ունի, որ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները շուտով կկարգավորվեն։
«Ցանկանում ենք, որ Եգիպտոսը ժողովրդավարական կարգի անցնի։ Թուրքիան և Եգիպտոսը Միջերկրական ծովի ափերին մի խնձորի երկու կեսի են նման։ Հարավում Եգիպտոսի պես մեծ պետությունն է, հյուսիսում՝ Թուրքիայի նման մեծ պետությունը։ Պատմության ընթացքում կարևոր հարաբերություններ ենք ունեցել։ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները մեզ շատ են հուզել։ Հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ապագայում դարձյալ հունի մեջ կընկնեն»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում