Հայ-թուրքական սահմանի բացումը օրակարգ կգա գարնանը. Haber 10
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ Թուքիայի գործողությունների հետ կապված արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հղած ուղերձներից ուրվագծվող սցենարի համաձայն’ հայ-թուրքական սահմանի բացման հարցը օրակարգ կգա գարնանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կանխագուշակում է արել թուրքական Հաբեր10 լրատվական կայքը:
Դավուօղլուի’ վերջերս արած հայտարարություններից պարբերականը եզրակացրել է, թե «եթե Հայաստանը Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից երկուսը, ապա դա կգոհացնի Ադրբեջանին, եւ իրական հող կստեղծվի հայ-թուրքական սահմանի բացման համար»:
«Գարնանը օրակարգ կգա հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Դրանով Թուրքիան հաջող դիվանագիտական գրոհ կատարած կլինի հայկական պնդումների 100-ամյա տարելիցին ընդառաջ, իսկ Թուրքիայի դեմ հայկական սփյուռքի աշխատանքներն անիմաստ կդառնան», -եզրակացրել է կայքը:
«Հաբեր10»-ը նաեւ համոզմունք է հայտնել, որ Դավութօղլուն կմեկնի Երեւան’ դեկտեմբերի 12-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում