Դավութօղլուն մեկնելու է Իրան
25/11/2013 11:36
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 25-ին կմեկնի Իրան: Այս մասին հայտնել է Իրանում Թուրքիայի դեսպան Ումիդ Յարդըմը:
Նրա խոսքով’ այցի ընթացքում Դավութօղլուն իրանցի իր գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու, նաև տարածաշրջանային և այլ հարցեր:
Կարդացեք նաև` Դավութօղլուն ֆանտաստիկ ստեր է փչել
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև մասնակցելու է նոյեմբերի 25-26-ին Թեհրանում անցկացվելիք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստին»,- ասել է թուրք դեսպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում