Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Հալեպում
Նմանատիպ
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հաջողություններ գրանցել Հալեպում զինյալների դեմ ուղղված պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներ են տեղի ունենում Օմայան մեծ մզկիթի մոտ: Մզկիթի մերձակա տարածքների մեծամասնությունը գտնվում է բանակի հսկողության տակ: Սիրիական բանակը կանխել է զինված խմբավորումների մուտքը Հալեպի Մայսալուն շրջանի անվտանգ թաղամասեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Զինյալները մեծ կորուստներ են կրել Խան Տուման շրջանից Հալեպ քաղաք մուտ գործելու փորձերի ժամանակ: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Շեյխ Սաադ, Խան Տուման, Շեյխ Նաջար, Սախուր, Հարիթան շրջաններում և Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում:
Սիրիայի ռազմական աղբյուրները հերքել են տեղեկությունն այն մասին, որ արյունալի մարտեր են մղվում Հալեպ-Խանասիր ճանապարհին, և զինյալները փակել են ճանպարհը:
Հերքվել են տեղեկություններն այն մասին, որ 200 զինյալ հսկողություն է հաստատել Արևելյան Ղուտայի անցակետի և ճանապարհի վրա: Սիրիայի ռազմական աղբյուրները հաստատել են, որ շարունակվում է պայքարը զինյալների և սիրիական բանակի միջև: Բացի դրանից, օդային ռմբակոծությունները շարունակվում են Դամասկոսի Յաբրուդ, Նաբաք գյուղերի վրա:
2.5 տարի շարունակվող բախումների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: Այդ թվում մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: Զոհերից 46-ը գրանցվել է Հալեպում, 16-ը՝ Դամասկոսում, 2-ը՝ Ղամիշլիում և 1-ը՝ Լաթաքիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում