Իրանը ցնծում է .վեցնյակի հետ պատմական համաձայնության են եկել

Միջազգային միջնորդների «վեցյակի» անդամները և Իրանը պատմական համաձայնության են եկել: Դրա համար դիվանագետներին պահանջվել է տասը տարի և հինգ օր: Ժնևում ընթացող բանակցություննների արդյունքում Իրանն ու «վեցյակը» եկել են համաձայնության, որով Իրանը կկրճատի միջուկային ծրագրի ուղղությամբ տարվող աշխատանքները, միջազգային դիտորդներին հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել, իսկ Իրանի նկատմամբ հայտարարված միջազգային պատժամիջոցները կմեղմացվեն:

Իրանում ցնծությամբ են դիմավորել միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների մասնակիցներին, որոնք Ժնևից վերադարձել են աշխարհի վեց առաջատար տերությունների հետ համաձայնագրի կնքումից հետո, տեղեկացնում հղում անելով BBC-ին:
Բանակցորդներին շրջապատել են ցնծություն ապրող բազմություններ:

Իրանական թերթերից շատերն իրենց առաջին Էջերում ողջունում են համաձայնագրի ստորագրումը: Etemaad ազատական օրաթերթը լույս Է տեսել «Այստեղ Իրանում բոլորը երջանիկ են» խորագրով:

Սոցիալական ցանցերում նույնպես հրապարակվել են մեծ թվով ուրախալի հաղորդագրություններ:
ԶԼՄ-ների կարծիքով՝ համաձայնագրի կապակցությամբ իրանցիների ոգևորությունը, որը նախատեսում Է ուրանի հարստացման ծրագրի կրճատում, նախևառաջ պայմանավորված Է մեկուսացումից երկրի դուրս գալով և միջազգային պատժամիջոցների մասնակի վերացմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում