Վրաստանը պատրաստվում Է նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը
25/11/2013 14:30
Նմանատիպ
Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի կառավարության որոշումը չի ազդի այդ հարցում Վրաստանի դիրքորոշման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին:
«Մենք կուղեւորվենք Վիլնյուսի գագաթնաժողով, կնախաստորագրենք համաձայնագիրը եւ կնախապատրաստվենք 2014 թվականին համաձայնագիրն ստորագրելուն»,-ասել Է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի որոշումն ափսոսանք Է առաջացնում, բայց այն չի ազդի Վրաստանի որոշման վրա»: «Մենք հաշվի կառնենք այն, ինչը Ուկրաինային բերեց այդ որոշման»,-հավելել Է Զալկալիանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում