ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են լազերային թնդանոթներ տեղակայել վեցերորդ սերնդի կործանիչների վրա
Նմանատիպ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մտադիր են հաջորդ՝ վեցերորդ սերնդի բազմանպատակային կործանիչը հանդերձել Էներգետիկական զենքով, իսկ ավելի ստույգ՝ լազերային թնդանոթով՝ հակառակորդի օդային եւ ցամաքային թիրախների ոչնչացման համար:
Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան հայտարարել Է երեք տարբեր տիպի հարվածային լազերների ստեղծման հայտերի ընդունում մասնավոր ընկերություններից: Ամերիկյան օրենքներին համապատասխան՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել Է կառավարական պատվերների կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ գերատեսչությունում շահագրգռված են հակառակորդի ռադարների աշխատանքը խափանելու համար թույլ հզորության լազերների, զենիթային հրթիռների ոչնչացման համար միջին հզորության լազերների, ինչպես նաեւ օդային կամ ցամաքային թիրախներին հարված հասցնելու համար մեծ հզորության լազերների տեխնոլոգիաների մշակման հարցում: Ամերիկացի զինվորական մասնագետները կցանկանային, որ 2014 թվականի հոկտեմբերին սպառազինությունների հիմնական բաղադրիչներն արդեն կարողանային փորձարկումներ անցնել լաբորատոր պայմաններ? ?ւմ, իսկ 2022 թվականին՝ իրականին մոտեցված պայմաններում:
Այժմ վեցերորդ սերնդի կործանիչներ են մշակում «Բոինգ» եւ «Լոքհիդ-Մարտին» ընկերությունները: Սպասվում Է, որ 2030-ական թվականներին դրանք փոխարինելու կգան F-22 «Ռեպտոր» ինքնաթիռներին, որոնք կան ԱՄՆ-ի ռազաօդային ուժերի սպառազինությունում, եւ ռազմածովային ուժերի F/A-18E/F «Սուպեր հոռնետ» տախտակամածային կործանիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում