Ադրբեջանի ընտրողների կեսը արտագաղթել են. ընդդիմության առաջնորդ
Նմանատիպ
Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին Վաշինգտոնում անցկացրած հանդիպումների շրջանակում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում միջազգային հանրությանը հորդորել է չտրվել ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող «խավիարային դիվանագիտությանը»:Ջամիլ Հասանլին, մասնավորապես, հայտարարել է, որ ընտրություններում ընդդիմությունը իրեն պարտված չի զգում: Նրա խոսքով’ այդ ընտրություններն ընդդիմության բարոյական հաղթանակն են:
«Ադրբեջանի քաղաքական հրապարակում արդեն տեղ չկա ձեռնասուն, մեքենայությունների ենթարկվող ընդդիմության համար: Արդեն բացահայտվել է ում ով լինելը, եւ թե ով է ներկայացնում ընդդիմությունը»,- ասել է նա:
Անդրադառնալով ընդդիմության սպասումներին’ միասնական թեկնածում ասել է, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին, չտրվի ադրբեջանական իշխանությունների «խավիարային դիվանագիտության» գայթակղությանը: Ջամիլ Հասանլին նաեւ նշել է, որ ադրբեջանական հասարակությունը պետք է սովորի հույսը դնել միայն իր եւ իր ուժերի վրա:
Անդրադառնալով «Ազգային խորհրդի» հասցեին մեղադրանքներին, Ջամիլ Հասանլին ասել է, որ ինքը դրանք մերժում է: «Իշխանությունները հաղթանակ են վերագրել իրենց: Ադրբեջանում ընտրողների կեսը արտագաղթել են: Ադրբեջանում մնացած մոտ 60 տոկոս ընտրողներ քվեարկել են «Ազգային խորհրդի» թեկնածուի օգտին, եւ միայն 18 տոկոսն են իրենց ձայները տվել իշխանության թեկնածուի օգտին», -հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում