Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի անդամներին
26/11/2013 10:38
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը հայրենիքին սատարելու գործում՝ ընդգծելով, որ ակնկալում է նույն եռանդով աշխատանքի շարունակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում