ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պարբերական քննարկումները վերսկսելու դրական քայլ է նախանշում. Դեյվիդ Լիդինգթոն
Նմանատիպ
Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների’ նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատնից, Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, մասնավորապես, ասել է.
«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:
Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղարար և երկարաժամկետ լուծումներ տալու համար»:
Նոյեմբերի 19-ին շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում 18-րդ անգամ հանդիպել են Հայաստանի ե Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են նորմալ: Կողմերը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները, իսկ համանախագահները հայտարարել են, որ դեկտեմբերին կրկին կայցելեն տարածաշրջան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում