Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը սահմանափակել է հանրահավաքները
26/11/2013 10:59
Նմանատիպ
Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը նոյեմբերի 24-ին հրաման է ստորագրել, որի համաձայն զգալիորեն սահմանափակվել են Եգիպտոսի քաղաքացիների իրավունքները հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, Մանսուրի հրամանով հանրահավաքներ կազմակեր պելու համար պետք է նախօրոք թույլտավություն ստանալ ոստիկանությունից:
Հրամանը չկատարելու դեպքում ոստիկանությունն իրավունք կունենա ուժ կիրառել ցուցարաներին ցրելու համար: Բացի դրանից, ցուցարարներին արգելվել է մոտենալ պետական հաստատություններին, այդ թվում՝ խորհրդարանին և ոստիկանական բաժանմունքներին 50-100 մետր:
Օրինագիծն արդեն ընդունվել է կառավարության կողմից և փոխանցվել նախագահին’ հավանություն տալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում