Բավքում ԵԱՀԿ գրասենյակը 2014-ից դե-ֆակտո կդադարեցնի գործունեությունը
26/11/2013 13:27
Նմանատիպ
Բաքվի ԵԱՀԿ գրասնեյակի կարգավիճակը 2014 թվականի հունվարի մեկից կփոխվի: Գրասենյակն Ադրբեջանում կշարունակի գործել արդեն իբրև «նախագծեր համակարգող» կառույց: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայը: Ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով ԵԱՀԿ գրասենյակը գ ալիք տարվանից դե-ֆակտո կդադարեցնի Ադրբեջանում իր գործունեությունը:
2013 թվականի գարնանն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ԵԱՀԿ-ին Բաքվի գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու պահանջով: Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կարողացել է հասնել իր նպատակին, և ԵԱՀԿ մշտական խորհուրդը նվազեցրել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը’ հասցնելով այն «նախագծեր համակարգող»-ի կարգավիճակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում